▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երասխի ճանապարհին. 4 վիրավորների մեջ է Մեղրիի Ճանշինի պետը

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում բախվել են ИЖ 2141 մակնիշի 34 DT 276 համարանիշի և Range Rover մանկիշի 017 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ИЖ 2141-ի մարտկոցը ավտոմեքենայից պոկվել և մոտ 60 մետր շպրտվելով՝ հարվածել է Hyundai մակնիշի 34 CT 979 համարաիշի ավտոմեքենայի թափքին և դիմապակուն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Կապի և տրանսպորտի նախարարության Մեղրիի ճանշինին և սպասարկում է ճանշինի պետ Ազատ Գասպարյանին, ով, ի դեպ՝ համարվում է իր գործին նվիրյալ և երբևիցե չի թերացել իր կատարած աշխատանքներում, այդ թվում՝ ճանմապարհների ձնահեռացման աշխատանքներում և նրա կատարած գործողույթունների շնորհիվ է, որ ձմռան ամենաբուք եղանակներին Մեղրիում ճանապարհները եղել են անցանելի: 

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more