▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքերս կոնտեքստից հանել՝ դրել եք ձեր տելեգրամյան լկտի ալիքներում, չեք ամաչու՞մ․ Անաիս Սարդարյան

Խոսքերս կոնտեքստից հանել՝ դրել եք ձեր տելեգրամյան լկտի ալիքներում, չեք ամաչու՞մ․ Անաիս Սարդարյան

***

Դերասանուհի, կամավորական աշխատանքների համակարգող Անաիս Սարդարյանը պարզաբանում է տարածել «Ինսթագրամ»-ի իր էջում. «Երեկ պայքարի հարթակից հնչեցրած որոշ ձևակերպումներիս հետ կապված պարզաբանման անհրաժեշտությունն ակներև է:

Իհարկե, իմ հնարավոր բացթողումից փորձում է օգտվել իշխանական քարոզչամեքենան ինձ վերագրելով ինչ-որ «ռասիստական ձևակերպումներ» և մեղադրելով ինձ իբր ատելության խոսք հնչեցնելու կամ հասարակության մաս կազմող տարբեր խմբերի ու նույնիսկ ազգերի վերաբերյալ խտրական վերաբերմունք արտահայտելու կոչեր: Ցավում եմ, որ քարոզչական այս հնարքն ազդել է մի շարք ազնիվ քաղաքացիների վրա:

Ես երբեք ներհասարակական բաժանարար որևէ գիծ ընդունելի չեմ համարել, միշտ եղել և մնում եմ համերաշխության, համախմբման կողմնակից: Հենց ա´յս մոտեցումն է ինձ մղել` միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարին, որը քարոզում է հաշտություն և համերաշխություն:

Երբ Էկոնոմիկայի նախարարի կինն իրեն թույլ է տալիս մարդկանց կոչել «անասուն», պատահաբար ԱԺ պատգամավոր դարձած մարդիկ փորձում են մարդկանց համոզել, թե հրապարակում «նարկոբարոններ» են հավաքվել և դու այդ ամենը լսում ես հենց հրապարակում, դժվար է չարձագանքելը: Հենց այս կետից պետք է դիտարկել «հայ և ոչ հայ» ձևակերպումը, որովհետև ես հարթակից հայտարարեցի, որ հրապարակում հավաքված չեն նարկոբարոններ ու հանցագործներ, ժողովրդին հարց ուղղեցի, թե ովքե՞ր են հրապարակում ու հնչեց պատասխան. «Հայե´րը»: Անմիջապես հետո և միայն այդ կոնտեքստում ես հնչեցրի, բոլորիդ հայտնի միտքը, որը բացարձակապես Հայաստանում ապրող մարդկանց ազգության հետ կապ չուներ:

Ես մեծագույն ակնածանք ունեմ մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ, որևէ կերպ չեմ առանձնացնում մեզնից ու համարում եմ նրանց իմը նույնքան, որքան հայերին:

Միշտ Ձեր

Անաիս Սարդարյան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more