▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսքս վերաբերում է «Վարչաբենդ»-ի ղեկավարին․Ասենք՝ դուք մեր ազգին լրիվ գժի տե՞ղ եք դրել․․․Բլոգեր Բելլա

Խոսքս վերաբերում է «Վարչաբենդ»-ի ղեկավարին․Ասենք՝ դուք մեր ազգին լրիվ գժի տե՞ղ եք դրել․․․Բլոգեր Բելլա

***

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հարց ամեն ինչից իմացողներին․ ո՞վ է հոգացել Նիկոլի կազմակերպած դիսկոտեկի ծախսերը։ Եթե դա արվել է հարկատուի հաշվին, ապա ի՞նչ իրավունքով»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախօրեին Փաշինյանի կողմից կազմակերպված «դիսկոտեկը» պարզապես ճաշակի կամ էսթետիկայի հարց չէ, այլ դա քաղաքական ակտ է, որն ամբողջությամբ տեղավորվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» պատմական օրինաչափության մեջ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է ռազմաքաղաքական վերադասավորումների փուլում, իսկ Հայաստանը փաստացի սուբյեկտայնության կորստի և անվտանգության համակարգային ճգնաժամի մեջ։
Այս պայմաններում իշխանության կողմից զանգվածային զվարճանքի կազմակերպումը դասական մանիպուլյատիվ մեխանիզմ է՝ իրական վտանգը անիմաստ «շուխուրով» խլացնելու փորձ։ Սա մի քաղաքական օրգիա էր, որտեղ պետական պատասխանատվությունը միաձուլվել էր շոուի մեջ։
Շեշտեմ, որ այստեղ ևս ակնհայտ էր պատմական զուգահեռները՝ ուշ Հռոմ (հաց և տեսարան), Վայմարյան Գերմանիայի վերջին տարիների վակխանալիաները, հեղափոխության նախօրեին Վերսալյան արքունիքի խրախճանքները՝ անբարո վարքագիծը։ Ամեն դեպքում նույն օրինաչափությունն է գործում․ նշված դեպքերում էլ իշխանությունը այլևս չուներ բովանդակություն և ասելիք, և ստիպված հասրակությանը զբաղեցնելու նպատակով դիմում է տարբեր տիպի հանդիսությունների։
Ավելին ասեմ՝ տեղի ունեցած «դիսկոտեկ»-օրգիան իշխանության ուժի դրսևորում չէր, այլ՝ նրա սնանկության բացահայտում, ևպատմությունը ցույց է տալիս՝ նման խրախճանքները ոչ թե փրկում պետությունները, այլ արագացնում անկումը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more