▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խփել ու հայհոյել են ոստիկանությունում

Երեկ կեսգիշերին մոտ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղի ունեցած մի դեպքի մասին: Այստեղ բռնության է ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 52-ամյա Հովհաննես էլոյանը: Վերջինս ոստիկանությունում է հայտնվել մի աննշան դիպվածի պատճառով:

էլոյանը մասնավոր տաքսիստ է: ժամը 16-ին մոտ Զեյթունում գտնվող «Երևան Սիթիի» մոտ մի կին կանգնեցրել է էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը, իսկ ուղևորուհին նստել մեքենան ու շարժվել են: Տեղ հասնելով՝ կինը վճարել է ուղեվարձը, շնորհակալություն հայտնել և մոռանալով իր իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել: Իրերի մասին մոռացած է եղել նաև վարորդը: Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում և առաջարկել գնալ նույն սոսղերմարկետի մոտ: Այդ ժամանակ էլոյանը թոռնուհուն պարի պարապմունքից տուն տանելիս է եղել: Շուտով նա մոտեցել է խանութին: Այստեղ նրան ասել են, թե իրերի տերը հիմա կգա, կվերցնի: Սակայն էլոյանը հիշելով, թե ուր էր տարել հաճախորդին, գնում է հենց տան բակ:

Այստեղ կանգ նած են լինում այդ կինը և ևս երկու երիտասարդ, որոնք չեն թողնում, որ իրերը նա իջեցնի ու մեքենայով հանդերձ նրան տանում են ոստիկանության բաժին: «Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ»,- «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հետ զրույցում պատմել է էլոյանը: Վերջինս սրտի հիվանդություն ունի, որը նյարդային այդ իրավիճակից սրվել էր: Շտապօգնության մեքենա են կանչել, որին, սակայն, երկար ժամանակ թույլ չեն տվել էլոյանին տեղափոխել հիվանդանոց: Նրան թույլ չեն տվել նաև զանգահարել հարազատներին: Թղթաբանական ինչ-որ աշխատանքից հետո միայն էլոյանը տեղափոխվել է հիվանդանոց և դրանից հետո միայն նա կարողացել է կապ հաստատել հարազատների հետ:

Լրագրողի հետ զրույցում էլոյանը հիշել է միայն իրեն հարվածողի ազգանունը՝ Սիմոնյան: Երեկ գիշերվա դրությամբ էլոյանը դեռ հիվանդանոցում էր և իրեն շատ վատ էր զգում: Ոստիկանությունից այս դեպքի կապակցությամբ երեկ մեկնաբանություն ստանալ չի հաջողվել, քանի որ շատ ուշ ժամ էր:

 

Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more