▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Յաաա, բարև ձեզ, էս նոր հասկացա՞ք....». Արման Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Arman_Abovyan.jpg

«Փաստորեն պետք է անցնի երկու տարի պատերազմից հետո` ունենաք բազմաթիվ մարդկային և տարածքային կորուստներ, նսեմացված և ոչնչացված միջազգային հեղինակություն, բազմաթիվ կորցրած հնարավորություններ, ծայրահեղ ծանր իրավիճակ երկրի անվտանգային համակարգում, «խաղաղության» մասին սին հույսերով խաբված և ապակողմնորոշված հասարակություն, որ ի վերջո այս իշխանությունները ատամները ճռճռացնելով ընդունեն, որ թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը «видите ли» պատրաստվում է պատերազմի։

Յաաա... բարև ձեզ, էս նոր հասկացաք, որ թուրք-ադրբեջանական վայրենիները խորապես թքած ունեն ձեր «խաղաղության» օրակարգի վրա, թե՞ «դանակը ոսկորին է հասել» արդեն և «հպարտ քաղաքացիներին» այլևս թրքահաճո «կտերով» չի ստացվում կերակրել, քանզի իրենց կողմից խոսք տված «Ապագան», որը «Կա» իրականում շատ ծանր և դաժան ապագա է։
Ժամանակը, որը այս իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ ԷՐ օգտագործել երկրի և հասարակություն դիմադրողականությունը բարձրացնելու համար, խժռեց թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» կոչված իշխանական կոնցեպտը։

Չգիտեմ՝ նույնիսկ ինչ ասել...

Հ.Գ
Զավեշտը նա է, որ չնայած թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի կողմից ահռելի ծավալի ռիսկերի ամենօրյա գեներացմանը, այս իշխանությունը բացասական զարգացումներին նախապատրաստվելու փոխարեն ընդամենը շարունակում է նույն անատամ, անիմաստ և կործանարար իբր «կոնստրուկտիվ» քայլերի տրամաբանությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more