▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրա Մովսիսյանի նկատմամբ ռուսների ռասիստական նոր դրսևորում. նրան վիրավորել են համացանցում

Տեղեկացրել ենք, որ  Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրպագուները «Սպարտակի» դեմ ռուսական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղի ժամանակ ստադիոնում ցուցադրել են վիրավորական պաստառ՝ ուղղված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանին և Արաս Օզբիլիզին. վիրավորանքը եղել է «քաղաքական հողի վրա»:

Այսօր էլ համացանցում հայտնվել են գրառումներ, որոնք անձնական վիրավորանք են` Յուրա Մովսիսյանի հասցեին` ֆուտբոլիստ, ով շատերի գնահատմամբ դարձել է «Սպարտակի» փայլը:

Նշենք, որ այս դեպքերից հետո  համացանցում ծավալված քննարկումներում հայ օգտատերերից ոմանք Յուրա Մովսիսյանի դեմ այս արշավը հակված են համարել ռասիստական դրսևորում ու հակահայկական տրամադրության արտահայտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more