▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանին նկատողություն կհայտարարե՞ն. «Ժողովուրդ»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատա կազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի աշխատանքից ազատման փաստը սպառնում է վերածվել լուրջ սկանդալի, ինչի արդյունքում, հնարավոր է, նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա:

Բանն այն է, որ կառավարության հունիսի 6-ի նիստում նա հայտարարել էր« թե Էլոյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն (կա նաև նիստի ժամանակ այդ խոսքերի տեսագրությունը), բայց հետո պարզվել էր, որ աշխատակազմի ղեկավարը նման դիմում չի գրել: Ասել է թե՝ Յուրի Վարդանյանը պարզապես ստել էր կառավարության նիստում՝ վարչապետի ու կառավարության մյուս անդամների ներկայությամբ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հավանական է, որ առաջիկայում սպորտի նախարարին նկատողություն հայտարարեն: Ի դեպ, Վահե Էլոյանն առնչություններ ունի ԲՀԿ-ի հետ, Ծառուկյանն էլ իր հերթին է որոշել հետամուտ լինել այս թեմային ու պատժել տալ մեղավորներին: Նշենք, որ կառավարության վերջին նիստին Յուրի Վարդանյանը չի մասնակցել. նրա փոխարեն գնացել է տեղակալը՝ Արսեն Քարամյանը:

 



Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more