▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զագսի աշխատակիցները շփոթության մեջ են գցել պարսկահայ զույգին. «Ժողովուրդ»

«Վերջերս բավականին ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ): «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ երկու պարսկահայեր դիմել են նշված ՔԿԱԳԳ և փորձել են աշխատակիցներից պարզել, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, որ վերջիններս իրենց ամուսնությունն օրինական գրանցեն: ՔԿԱԳԳ-ի աշխատակիցները նրանց ասել են. «Գնացեք «լյուբոյ» բանկ, այնտեղ կատարեք պետական վճարումը, որից հետո բանկի տրամադրած կտրոնը կբերեք մեր գործակալություն, իսկ մնացած անհրաժեշտ փաստաթղթերն արդեն կկարգավորենք»: Պարսկահայերը գնացել են և այլես չեն վերադարձել:

 

Նոր Նորք վարչական շրջանի ՔԿԱԳԳ-ի աշխատակիցներին գարմացրել է այն հանգամանքը, թե ուր անհետացավ պարսկահայ զույգը, միթե հրաժարվեց ամուսնանալու մտադրությունից: Երեք օր անց երիտասարդ զույգը նորից այցելել է ՔԿԱԳԳ-ի նույն գրասենյակը և աշխատակիցներից խնդրել. «Գիտեք, ողջ քաղաքը ման եկանք, բայց ցավոք «Լյուբոյ բանկը» այդպես էլ չգտանք, օգնեք մեզ՝ կասեիք, թե կոնկրետ, որտեղ է այն գտնվում»»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more