▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զապին չեն արտահանձնի Չեխիա. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Գյումրեցի օրենքով գող Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականունով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին։ Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դատարանին միջնորդել է 3 օրյա ժամկետով կալանավորել Սողոյանին։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Նույն օրը երեկոյան Զապը տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսրգքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման ՝ հայ գործարարի սպանության, ինչպես նաև շորթում կատարելու համար։ Հոկտեմբերի 20-ին Զապի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա և հայտարարվել միջազգային հետախուզում։ 10 օր հետո՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին։ Ըստ «Հայկական Ժամանակի»՝ հաշվի առնելով , որ Չեխիայում նրա դեմ արդեն առկա է դատավճիռ, ուստի մեր երկրի իրավապահ մարմինները կդիմենեն Չեխիային ՝ համապատասխան նյութերը ստանալու, այնուհետև նրա պատժի կրումը Հայաստանում կազմակերպելու հարցով։ Չի բացառվում, որ Զապը իր պատիժը կկրի այստեղ՝ ՀՀ դատարանի կողմից կայացրած դատավճռով»։ 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more