▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Բաբայանը խախտու՞մ է հեղինակային իրավունքը. Մեղադրանքները մեկնաբանում է երգչուհին

Դիտեք նաև՝

Երաժիշտ, երգի հեղինակ Լուսիկ Հարությունյանից նշում է, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանը խախտել է իր հեղինակային իրավունքները՝ «Մանուկներ» երգի տեսահոլովակում չնշելով, որ երգի հեղինակը հանդիսանում է Լուսիկ Հարությունյանը։ Ըստ երգի հեղինակի՝ ինքը շուրջ 3 տարի առաջարկել է ստորագրել պայմանագիր՝ հեղինակային իրավունքները օրինական կարգով պահպանելու համար, սակայն երգչուհին չի համաձայնել։ Լուսիկ Հարությունյանի խոսքով՝ ինքը երգը իր առաջարկով և անվճար տրամադրել է Զարուհի Բաբայանին և հեղինակային հոնորարներ երբեք չի ստացել։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելելով, որ նամակ է ստացել Լուսիկ Հարությունյանից, նշել է, որ մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել երգչուհու հետ, ով կայքի հետ զրույցում նշել է, որ չկա այնպիսի հարթակ, որտեղ նշված չէ հեղինակի անունը։

«Չկա էդպիսի հարթակ կամ այլ տարածման ճանապարհ,որտեղ նշված չի կամ չի եղել հեղինակի անունը ։ Ես երգել եմ տասնյակ երգեր և նման խնդիր երբեք չի եղել ,քանի որ մշտապես հարգել և գնահատել եմ հեղինակի աշխատանքը»,- նշել է Զարուհին։

Իսկ  դիտարկմանը, որ YouTube-ը Լուսիկ Հարությունյանի՝ հեղինակային իրավունքները խախտելու բողոքի արդյունքում հեռացրել է տեսահոլովակը, երգչուհին պատասխանել է, որ ինքը տեղյակ է ստեղծված իրավիճակի մասին.

«Ես տեղյակ եմ, բայց ցավոք ինքս չեմ կարողանում հասկանալ իր գործողությունները։ Երգը իր ցանկությամբ առաջարկվել է ինձ։ Տեսահոլովակը 2 թե 3 տարի առաջ ենք հրապարակել և ամեն ինչ գրված էր նկարագրման մեջ, ինչպես և արել եմ միշտ բոլոր տեսահոլովակներս հրապարակելուց»,- ընդգծել է Զարուհի Բաբայանը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more