▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը գումար է խնդրել Հովիկ Աբրահամյանից. «Ժողովուրդ»

«ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար Աժ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել։ Սակայն, ինչպես պարզեցինք, նա Արգամիչի անունից մերժում է ստացել։

 

Ուշագրավն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակության նախկին անդամ Փոստանջյանին Ստրասբուրգ հրավիրել է ԵԺԿ խմբակցությունը, որը, սակայն, չի հոգացել նրա ճանապարհային ծախսերը։ Թե ինչու է ԵԺԿ-ն այդպես վարվել, մնում է անհասկանալի, սովորաբար հրավիրողները նաև ճանապարհային ծախսերն են հոգում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more