▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհի Փոստանջյանը մասնակցել է «օրենքով գող» «Պզո»-ի ծննդյան տարեդարձի արարողությա՞նը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով վերջերս մեկնել էր ԱՄՆ` Տավթի համալսարանի Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին, անցած ապրիլի 26-ին մասնակցել է «օրենքով գող» Արմենակ Ղազարյանի` «Պզո»-ի ծննդյան տարեդարձի արարողությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը Զարուհի Փոստանջյանից փորձեց ճշտել, թե այդ տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը: «Ես ցանկություն չունեմ այդ տեղեկությունը մեկնաբանել, դա բամբասանք է, որը մեկնաբանման առարկա չէ»,- պատասխանեց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը «Պզոյին» 2010-ին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Սկզբում նրան սպառնում էր 64 տարվա ազատազրկում, սակայն  հետագայում, երբ նա ընդունել էր մեղքը, մեղադրողը նրա համար շատ ավելի մեղմ պատիժ էր պահանջել:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more