▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զատուլինը խոստացել է պայքարել, եթե ԵՄ դիտորդները փորձեն փոխել ՀՀ ներքին և արտաքին վեկտորը

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելը վկայում է այն մասին, որ արևմտամետ ուժերն ուզում են փոխել հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը և դրանով իսկ խնդիրներ են ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նա հավելել է, որ եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, իրենք կպայքարեն դրա դեմ։
Ըստ Զատուլինի, հարյուրամյակներ շարունակ արևմտյան տերությունները հռչակագրերից բացի ոչ մի բանով չեն օգնել հայերին ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ որևէ այլ պատերազմում:
«Ինձ թվում է, որ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է, իսկ նրանց հայտնվելը Հայաստանի նախաձեռնությամբ է և կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու ու այդ ճնշման դեմ պայքարելու համար ցանկացած դաշնակից գտնելու ցանկության հետ»,-նշել է Զատուլինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more