Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Գրող, քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանի գրառումը․
Պառակտումը միշտ չի, որ վատ բան է: Շատ հաճախ պառակտումը միակ ճիշտ լուծումն է: Ի՞նչ միասնություն կարող է լինել դավաճանված ժողովրդի ցավի և այդ ցավը սեփական թեկնածուին իշխանության բերելու համար տարիներով երկարաձգողի միջև: Ի՞նչ միասնություն կարող է լինել զարթնած Լաոյի և քնած ձևացող առաջնորդների միջև: Ի՞նչ միասնություն կարող է լինել դավաճան իշխանության ու մինչև վերջ կռված ու չհանձնված անհայտ հայի միջև:
Զատիկի տոնի հիմքում պառակտումն է՝ զատումը: Լույսի զատումը խավարից, բարու զատումը չարից, Աստծո զատումը սատանայից...
Առանց զատման չի լինում փրկություն: