▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զելենսկին հետմահու պարգեւի է արժանացրել Սերգեյ Փարաջանովին

Զելենսկին Անկախության օրվա առթիվ, Ուկրաինան աշխարհին ճանաչելի դարձնելու համար հետմահու պարգեւի է արժանացրել Սերգեյ Փարաջանովին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակին հետմահու արժանացել է կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։

Ընդհանուր առմամբ մրցանակին արժանացել է 11 մարդ։

«Ինձ համար պատիվ է պարգևատրել Ուկրաինայի իսկական լեգենդներին։ Մենք փառաբանում ենք բոլորին, որոնք ամեն օր ուժ են տալիս ու ոգեշնչում են մեր մարտիկներին։ Նրանք մարդիկ են, որոնք փառք են բերում Ուկրաինային՝ ամրապնդելով մեր պաշտպանությունն ու ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին»,- ասել է Զելենսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more