Երգչուհի, երգահան Զեմֆիրա Ռամազանովան ելույթ կունենա «Հրազդան» մարզադաշտում։ Արտիստի համերգը նախատեսված է հուլիսի 4-ին: Այս մասին տեղեկանում ենք Զեմֆիրայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի ութին՝ zemfira.world կայքում․ մինչդեռ հայկական մի կայքի հայտարարություն շփոթեցրել ու զայրացրել է Զեմֆիրայի երկրպագուներին։
Մարիա Ուլիխանովան, այս առիթով, գրել է ․ «Տոմսերի պաշտոնական վաճառքը ամսի 8-ից ա, բա էս կայքը ո՞նց ա արդեն վաճառում․․․չնայած, դա հեչ, կարևորը գները տեսա․ գնամ վարկ վերցնեմ»։
Նաիրա Մազմանյանն էլ գրել է․ «Քանի որ բարի եմ ու չեմ ուզում, որ դուք զեղծարարության զոհ դառնաք ասում եմ, որ Զեմֆիրայի համերգի տոմսերի վաճառքը բացվելու ա ապրիլի 8-ին, ժամը 14:00 zemfira.world -ում: Հիմա ինչ-որ ticket.am վաճառք ա դրել, որը իհարկե սկամ ա, ձեր փողերը կտանեն իսկ դուք կմնաք առանց տոմս և գումար, լավ էլ գներ են դրել բայց :)))))»։