ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
ԱրմԼուր․am-ն է գրում ու նշում, որ կայքի բացառիկ տեղեկություններով՝ նիստը թեև բավականին բուռն է անցել, բայց առանձին միջադեպեր չեն եղել:
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հիմնականում քննարկել են հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև խմբակցության ռազմավարության հետ կապված հարցեր:
Փաշինյանը ՔՊ-ականներին հորդորել է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստի ժամանակ զգուշավոր լինել, շատ կոշտ հայտարարություններ չանել և ավելի չսրել առանց այն էլ լարված իրավիճակը:
Երեկվա նիստին ընդդիմադիրների մասով վերջնական որոշում չի եղել, կարծիքներ են փոխանակել ՔՊ-ականները, իսկ վերջնական որոշում լինելու է փետրվարի 6-ի խմբակցության նիստի ժամանակ:
Ինչ վերաբերվում է ՄԻՊ թեկնածուի առաջադրմանը, ապա այդ հարցով երեկ քննարկում չի եղել:
Հավելենք, որ ըստ ՔՊ-ի տարածած հաղորդագրության, հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։ Քննարկվել են Կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ կապված ընթացիկ և կարգապահական հարցեր։ |