▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ զենք հափշտակելու համար

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել պարտադիր ժամկետային զինծառայողին՝  հրազեն հափշտակելու համար։

Քննությամբ բավարար ապացույցներ են  ձեռք բերվել, որ N զորամասի ժամկետային զինծառայող Գ.Օրդյանը 2016 թվականի մայիսի 8-ին` ժամը 03-ի սահմաններում, վրանների պահպանությունն իրականացնելու ընթացքում,  հափշտակել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը և թաքցրել հարակից անտառում։ Ինքնաձիգը հայտնաբերվել է մայիսի 10-ին։

ժամկետային զինծառայող Գ.Օրդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more