29-ամյա Գեւորգ Մանուկյանը եւ Մյասնիկ Արսենյանը, ովքեր ծառայում են Հայաստանի ՈԶ N զորամասում, բռնի ուժով աղջիկ են առեւանգել ու Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածքում մեքենայից իջեցնելով` նրա կամքին հակառակ` սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Նյուզ.am-ն է գրում այդ մասին ու նշում, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից Գործի նյութերի համաձայն` 29-ամյա Գեւորգ Մանուկյանը, ով ծառայում է ՀՀ ՈԶ N զորամասում, (կոչումով կրտսեր սերժանտ), իր համածառայող սերժանտ 29-ամյա Մյասնիկ Արսենյանի հետ միասին, Երեւանի Սեբաստիա փողոցի եւ Իսակովի պողոտայի հատման խաչմերուկում բացահայտ առեւանգել են Արարատի մարզի գյուղերից մեկի 28-ամյա բնակիչ Լուսինե Բ.-ին` բռնությամբ նստեցնելով Մյասնիկի վարած «Մերսեդե Բենց» մակնիշի ավտոմեքենան: Նրանք մեքենան վարել են Արարատի մարզի Արգավանդ գյուղի ուղղությամբ: Ճանապարհին Լուսինե Բ-ի բղավոցներից հետո, նրան մեքենայից իջեցրել են, բռնությամբ տեղավորել մեքենայի բեռնախցիկի մեջ եւ տարել Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակա տարածք: Այստեղ աղջկան իջեցրել են մեքենայից եւ բռնաբարել: Այսինքն` նրանք կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով եւ 138 հ. 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել փետրվարի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
տեղեկացրել են, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Զինծառայողներն աղջիկ են փախցրել եւ եկեղեցու մոտ բռնաբարել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


