Այսօր՝ փետրվարի 15-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ զինված տղամարդը մտել է Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակներից մեկը և պահանջել գումար։
Այս մասին գրում է հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ըստ նախնական տեղեկությունների, զինված հանցագործը «Աջարաբեթ»-ի աշխատակցին մոտեցել է այն ժամանակ, երբ նա ներսում է եղել և թիկունքին, ըստ «Աջարաբեթ»-ի աշխատակցի, զենքի նմանվող առարկա է պահել ու պահանջել գումար։ Որոշ ժամանակ մերժում ստանալուց հետո հանցագործը դիմել է փախուստի՝ ոչինչ չտանելով իր հետ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։