▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. մտել են օտարերկրացիների գրասենյակ, հափշտակել գումար, բջջային հեռախոսներ

Այսօր բժշկական դիմակներով դիմակավորված անձինք, զինված ավազակային հարձակում են գործել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող գրասենյակներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել, հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:

Գրասենյակից կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվել է: Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն որոշ մանրամասներ պարզել են: Նախաքննության շահերից  ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:

Պարեկները սահմանազատել են տարածքը:  Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more