▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զուրաբյանի պատասխանը ՀԱԿ-ի նշանում սատանիստական սիմվոլ`666 տեսնող Ստամբոլցյանին. «Իրավունք»

Երեկ «Իրավունք» թերթը փորձել է ԱԺ ՀԱԿ խմբակցության համակարգող Լեւոն Զուրաբյանից պարզել, թե ով է ՀԱԿ-ի լոգոյի՝ սիմվոլի հեղինակը եւ ինչ է այն նշանակում։

Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. ««Իրավունքի» այն դիտարկմանը, որ Խաչիկ Ստամբոլցյանը այդ սիմվոլում սատանիստների նշան հանդիսացող 666 սիմվոլ է տեսնում, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մենք պայմանավորվել էինք, որ հիմարություններից չխոսենք։ «Իրավունքի»  դիտարկմանը, որ հիմարությո՞ւն է համարվում, երբ խոսքը  ՀԱԿ-ի սիմվոլի մասին է, Լ. Զուրաբյանն ասաց. «Դուք համարում եք, որ լավ բաների մասին չի՞ կարելի հիմարություն ասել... Այդտեղ մենք լուրջ հակասության մեջ ենք գտնվում»։

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մասոն լինելու մասին Խ. Ստամբոլցյանի հայտարարություններին, ապա Լ. Զուրաբյանը ասաց. «Ես նրան խորհուրդ կտայի հաճախակի աղոթել»»,- գրում է «Իրավունքը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more