|
Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ-ն հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է, գրում է «ԱրմԼուր»-ը։ |
|
Փետրվարի 16-ին Զովունի գյուղում կրակոցներից վնասվածք ստացած Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ-ն փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ձերբակալել: Դիտեք նաև՝ |
Զովունիում կրակոցներից սպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես more
more
more
more
more
more
more


