▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի Հանրապետության հրապարակի շատրվաններից Ռուսաստանի ՀԻՄՆԸ ՀՆՉԵԼ Է

Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի անունը օրերս կրկին հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Zham.Am-ի հրապարակման համաձայն, Հովհաննես Հովսեփյանի հրավերով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Կոնստանտին Չույչենկոյի այցի ընթացքում Ռուսաստանից ժամանած հյուրի պատվին Հովսեփյանը խնջույք է կազմակերպել, ինչից հետո Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը կապվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ու «պատվիրել, որ Հանրապետության հրապարակի երգող շատրվանները հնչեցնեն Ռուսաստանի օրհներգը` ի պատիվ իր հյուրի, ինչը եւ տեղի է ունեցել, ընդ որում` գիշերվա ժամը 1-ին»:


Այս առնչությամբ Հովհաննես  Հովսեփյանը  Ազատություն ռադիոկայանին տվել է հետևյալ մեկնաբանությունը․ - «Շատրվանները միացրած են եղել։ Մենք ուղղակի մոտեցել ենք շատրվաններին 11։30»։

Հարցին՝ Ռուսաստանի հիմնը հնչե՞լ է, պաշտոնյան արձագանքեց․ - «Ո՛չ, Հայաստանի, հետո Ռուսաստանի, հետո Արամ Խաչատրյան»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին