Երեկ՝ ապրիլի 27-ին, «Հետք»-ի լրագրողի ու ոստիկանի միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Վ. Ղուկասյանը (Դոգ) հեռացվել է աշխատանքից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանը: