▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանրամասներ Գորիսի սպանությունից. վեճը սկսել է «քեֆի» սեղանի շուրջ, որին ներկա էր նաև ԼՂՀ նախագահը

Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Գորիսում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ: Կեսգիշերն անց սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը: Նա Գորիսի զորմասի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի եղբայրն է և 2009թ-ին եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու:

168.am-ը նոր մանրամասներ է ներկայացրել ու նշել, որ իր  տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավաքվել են ամռան գալուստը նշելու նպատակով: Ականատեսներից մեկի պատմելով՝ քեֆի սեղանի շուրջ վեճ է ծագել Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների միջև, սակայն այն շուտով հարթվել է: Բակո Սահակյանին ճանապարհելուց հետո նրանք որոշել են քեֆը տեղափոխել Սյունիքի մարզպետի առանձնատուն, որտեղ սեղանի շուրջ կրկին հիշել են իրենց վեճը, կրքերն էլ ավելի են բորբոքվել և գործը հասել է կրակոցների: Արդյունքում, Ավետիք Բուդաղյանը սպանվել է, Խաչատրյանի թիկնապահն ու Արտակ Բուդաղյանը տեղափոխվել են հիվանդանոց: Գորիսիցների պատմելով՝ Բուդաղյանների և Սուրիկ Խաչատրյանի միջև միշտ հակասություն եղել է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նշենք, որ ոստիկանությունն այս առիթով դեռ հաղորդագրություն չի տարածել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին