▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում՝ մեկ տեսանյութով

ԱԺ-ում այսօր  քվեարկության  էր դրվել   դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:

Ի սկզբանե դահլիճում լարված իրավիճակ էր: Նախ՝  պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը հավաքել էր ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը, այդ իսկ պատճառով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ քվեարկեցին ձեռքով:

Նախքան քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը:

Այսօրվա նիստը աչքի ընկավ  նաև լրագրողների ակտիվությամբ: Մի քանի լրագրողներ ֆլեշ մեբ կազմակերպեցին՝ «Խելքի եկեք, արա» գրությամբ պաստառներով:

 Կրկնակի հաշվարկի արդյունքում՝ արձանագրվեց ձայների հետևյալ թիվը՝ 72 կողմ: Ավելի ուշ ԱԺ 4 Խմբակցություններ համատեղ հայտարարություն տարածեցին՝ շեշտելով, որ .ԱԺ կանոնակարգ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ, այսինքն յոթ անդամից առնվազը 4-ի կողմ լինելու դեպքում:  Սակայն հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թեւան Պողոսյանը (ժառանգություն) չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որեւէ գործընթացի: Այս և այլ մի շարք կետերով պայմանավորված ընդդիմադիր պատգամավորները հաստատեցին, որ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին