▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի լուսանկարը կորեական Գանգնամի հիվանդանոցում

Հայաստանյան մամուլը գրել էր, որ Սերժ Սարգսյանը Կորեայում բուժման կուրս է անցել, նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել:

Սերժ Սարգսյանը Կորեայում բուժման կուրս է անցել, նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/wv5k/93606#sthash.VrHhqYX7.dpuf

Կորեական կայքերից մեկը` chosun.com-ը  հոդված է հրապարակել այդ մասին` տեղադրելով նաև լուսանկար ու գրելով, որ  Կորեայում բուռն կերպով զարգացող  բժշկական զբոսաշրջության արդյունաբերությունը առաջին անգամ գրավել է նաև  օտարերկրյա պետության ղեկավարի ուշադրությունը: 

Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող անձինք, որոնց թվում, ինչպես երևում է լուսանկարում,  եղել է ռուսահայ գործարար Արա Աբրահամյանը, կորեական հիվանդանոցում անցկացրել  են հունվարի իննից մինչև տասնյոթը:

Նշվում է, որ խումբը վճարել է 200 միլիոն կորեական վոն(US$1=W1,076):

Նշվում է նաև, որ  ցողունային բջիջների իմպլանտացիան լավ արդյունք է տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում:

նրան ցողունային բջիջների իմպլանտացիա են արել:  Դա, ըստ մամուլի, լավ արդյունք է տալիս արյունատար անոթների և այլ օրգանների աճեցման, ինչպես նաև օրգանիզմի երիտասարդացման գործընթացում: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/wv5k/93606#sthash.VrHhqYX7.dpuf

 

 

2010-ին կորեական Գանգնամում  բացված Չաում կլինիկայում բազմաթիվ հարուստ մարդիկ են բուժում ստացել աշխարհի տարբեր մասերից: Նրանց թվում են եղել չինացի և կանադացի մեծահարուստ գործարարներ, Ղազախստանի վարչապետը, Սաուդյան ու Արաբական Էմիրությունների արքայական ընտանիքի անդամներ:

Կարդացեք նաև հետևյալ հոդվածները՝

Կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահը առողջական խնդիրներ ունի․մամուլի քարտուղար

Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն. Էդուարդ Շարմազանով

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին