▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն. Էդուարդ Շարմազանով

Տեղեկացրել էինք, որ կորեական chosun.com կայքը լուսանկար էր տեղադրել ու գրել, որ Կորեայի ծաղկող առողջապահական տուրիստական ինդուստրիան առաջին անգամ իր հարկի տակ ընդունել է այլ պետության ղեկավարի` Հայաստանի նախագահին, ով վերականգնողական բուժում է անցել:

«Ազատություն» ռադիոկայանն  այս առիթով գրում է, որ առայժմ նախագահի նստավայրը չի մեկնաբանել, թե որքանով են իրականությանը համապատասխանում կորեական կայքում տեղ գտած տեղեկությունները: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի՞,  Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Անհանգստացողներին տեղեկացնեմ, որ նախագահը շատ առողջ է, առույգ է և իրականցնում է իր պարտականությունները: Երեկ էլ նա 2.5 ժամ վարել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նախագահի առողջությամբ անհանգստացողներին ցանկանում եմ առողջություն»։ 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին