Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գտնվում է Խարկովում` աշխատանքային այցով: Այս մասին հաղորդել է նախագահի խորհրդական Աննա Գերմանը՝ միաժամանակ նշելով, որ նա ստորագրելու է նախօրեին Գերագույն ռադային կողմից ընդունված օրենքները:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ուկրաինական տարբեր լրատվամիջոցներում Յանուկովիչի գտնվելու վայրի մասին իարամերժ տեղեկություններ էին շրջանառվում: Նույնիսկ Խորհրդարանում Յանուկովիչի խորհրդականը դժվարացել էր ասել, թե որտեղ է գտնվում նախագահը: Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնել էին, որ Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել ԱՄԷ-ում: