▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեսապի հայ բնակչությունը տարհանվել է

Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող հայաբնակ Քեսապի բնակչությունը տարհանվել է Լաթաքիա: Այս մասին գրում է ՍիվիլՆեթը. կայքի թղթակցին  Քեսապի տարհանված բնակիչները փոխանցել են, որ  սիրիացի ապստամբների եւ թուրքական կողմից ավելի քան 24-ժամյա հարձակման տարափից հետո վերջին հայը լքել է Քեսապը: Մնացած բնակչությունը Քեսապից հեռացել էր ավելի վաղ։

Քեսապը անմիջապես սիրիա-թուրքական սահմանի մոտ է:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան զինված խմբավորումներն անցել էին սիրիական սահմանը եւ հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:

Քեսապը հնագույն գյուղ է, որը, ըստ որոշ ուսումնասիրությունների, հայերով բնակեցված է հայոց արքա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից՝ մ․թ․ա․ 1-ին դար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին