Չնայած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ վարչապետի անունը կհայտարարի երկուշաբթի երեկոյան՝ ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստերից հետո, սակայն այսօր արդեն պարզ է դառնում, որ Հայաստանի 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, ժամը 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ:
Դրանից հետո էլ, ըստ երևույթին, կհայտարարվի նոր վարչապետի անունը: