▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին. Ուորլիքի հերթական սկանդալային հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը ադրբեջանական 1news.az գործակալությանը տված  հարցազրույցում անդրադարձել է իր կողմից առաջ քաշված 6 կետերին՝ մասնավորապես նշելով.

 «ԱՄՆ-ը ճանաչում է միայն երկու ինքնիշխան պետություն՝ Ադրբեջան և Հայաստան: Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ դարձել են հակամարտության զոհ: Ստատուս-քվոն անընդունելի է և օրեցօր ավելի վտանգավոր է դառնում, քանի որ պատերազմը վերսկսվելու սպառնալիք կա:  Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները «օկուպացված են» և պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Սա խաղաղության հաստատման առաջին նախապայմաններից է: Հակամարտության խաղաղ կարգավորման նախապայմանն այն է, որ երկու կողմերն էլ ընդունեն 6 կետերը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին