▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահների հնարավոր հանդիպումից հետո լիարժեք խաղաղություն ակնկալելը քիչ հավանական է

«Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում՝  փորձելով ազդեցություն գործել միջազգային կառույցների վրա և բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին»,-խոսելով Սերժ-Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին՝ այսօրվա ասուլիսին ասաց  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով՝

«Կարծում եմ՝ մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված վիճակը պահպանել: Հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն քիչ հավանական է: Դրա համար ՀՀ ԶՈւ-ը թե այս ժամանակահատվածում, թե հանդիպումից հետո պետք է լինեն իրենց դիրքերում»:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին