Բազե-2014 երիտասարդական հավաքի փակման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցների մի քանի հարցերին:
Դրանցից մեկը վերաբերում էր կառավարության ծրագրերին ու ստվերի դեմ պայքարում վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումների մասին:
«70 տոկոս ստվերի մասին խոսողները սեփական վիճակագրական վարչություն ունե՞ն: Ստվերի մասին կարող են խոսել միայն, եթե նրանց հարևան-բարեկամները աշխատում են ստվերում: Հարկերի մեր հավաքելիությունը 13 տոկոսից այժմ կազմում է 24 տոկոս: Հարեւան երկրների հետ համեմատած շատ մեծ տարբերություն չկա ստվերի առումով: Մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանն ու նշել է, որ նրանք ովքեր չեն աշխատել կառավարությունում, լավ պատկերացում չունեն ստվերի մասին:
Կարդացեք նաև `Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում, և ժամանակը ցույց կտա, թե ով է լինելու ճիշտ