▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում, և ժամանակը ցույց կտա, թե ով է լինելու ճիշտ

 

Արդեն տեղեկացրել ենք, որ  Բազե-2014 երիտասարդական հավաքի փակման արարողության  ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցների մի քանի հարցերին:

Խոսելով Մաքսային Միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի մասին`  Սերժ Սարգսյանը  նշել է, որ, թերևս, ՄՄ  անդամ ոչ բոլոր պետություններն են ուրախ Հայաստանի անդամակցությամբ, քանի որ, Սերժ Սարգսյանի խոսքով, մենք փոքր ու խնդիրներ ունեցող երկիր ենք, ու դրանով անդամ երկրների համար, միգուցե, խնդիրներ ենք ստեղծում: 

«Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե մենք գլխակորույս արագությամբ ցանկանում ենք Մաքսային Միության անդամ դառնանք: Սա փուլային կարեւոր մի շրջան է: Ակնհայտ է, որ շատ բան է փոխվելու մեր երկրում, և  ժամանակը ցույց կտա, թե ով է լինելու ճիշտ: Փոփոխությունների  մասին կխոսենք հետո, երբ բանակցությունները ավարտվեն»,-մասնավորապես նշել է Սերժ Սարգսյանը:

 

Կարդացեք նաև` 70 տոկոս ստվերի մասին խոսողները սեփական վիճակագրական վարչություն ունե՞ն

 

Արտագաղթին նպաստող պատճառներն` ըստ Սերժ Սարգսյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին