▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր «բաց վերքի վրա աղ լցնելու…» ցանկացած փորձ իր հակահարվածն է ստանալու. Արա Բուդաղյան

Համացանցում  նամակ է տարածվել` 2013թվականի հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանի անունից՝ ուղղված «ահարոն ադիբեկյանին և նրա նմաններին». այն ներկայացնում ենք ստորև` առանց մեկնաբանության ու խմբագրման. 

 

 «Ձեզ  նման ստորաքարշ և վաճառված  «մարդկանց» դատական ատյաններ քարշ տալու մտադրություն չունենք,քանի որ մեր շահերի պաշտպան,փաստաբան Հայկ Ալումյանը զբաղված է ավելի կարևոր և նպատակային գործով,սակայն մի վերջին անգամ զգուշացնում ենք,որ անբարոյականների ցուցակում «համալրվելու» և Սյունիքի ժողովրդի անունից հանդես եկող ցանկացած մեկը վտանգի տակ է դնում և բարոյազրկում նաև իր ընտանիքին:

ՀՀ հասարակությունը արդեն չի կասկածում ձեր ծախվածության վրա.ցու՛յց տվեք կամ անուն ազգանունով և հասցեով ներկայացրե՛ք արժանապատվություն ունեցող թեկուզ 60 սյունեցիների,որոնք կլինեն քո կարծիքին (ի՞նչ 60%-ի մասին է խոսքը):

ՈՒզում եմ տեղյակ պահել,որ  ադիբեկյանի նմանների «ոգևորությունը» շատ կարճ կյանք ունի,և մի օր մեր սուրբ գործին միանալու են նաև ձեր ընտանիքների անդամները,և  ամենայն պատասխանատվությամբ հայտարարում  եմ,  որ  մեր «բաց  վերքի  վրա աղ լցնելու…» ցանկացած փորձ իր հակահարվածն է ստանալու,փախչելու տեղ չեք ունենալու, և այդ ժամանակ վարձկանությունը և շատ փողը արժեք չեն ունենալու:

 

Արա Բուդաղյան

ք. Գորիս»:

 

Կարդացեք նաև` Կեղծվում է 60 հազար սյունեցու ստորագրություն

Արա Բուդաղյանը հիմարիկ է իր գեղական մակարդակով. Ահարոն Ադիբեկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին