▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բուդաղյանը հիմարիկ է իր գեղական մակարդակով. Ահարոն Ադիբեկյան

 

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե ինքը սոցհարցում է անցկացրել Սյունիքում եւ պարզել, որ Սյունիքի մարզի բնակչության 60 տոկոսը դրական կարծիք ունի Սուրիկ Խաչատրյանի մասին: «Նրանք ասում են, որ թասիբի հարց կա: Ասում են, եթե իրենց տան վրա էլ հարձակվեն, իրենք էլ նույն կերպ կվարվեին»,- Asekose.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ նշեց սոցիոլոգը:

Հիշեցնենք, որ Ադիբեկյանի այս հետազոտությանն ի պատասխան` 2013թվականի հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանի անունից՝ նամակ էր հրապարակվել «ահարոն ադիբեկյանին և նրա նմաններին» վերտառությւամբ: Նամակում Արա Բուդաղյանը, մասնավորապես, նշել էր, որ ՀՀ հասարակությունը արդեն չի կասկածում Ադիբեկյանի ծախվածության վրա.ցու՛յց տվեք կամ անուն ազգանունով և հասցեով ներկայացրե՛ք արժանապատվություն ունեցող թեկուզ 60 սյունեցիների,որոնք կլինեն նրա կարծիքին (ի՞նչ 60%-ի մասին է խոսքը):
Այս ամենին ի պատասխան սոցիոլոգը Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե բուդաղյանը համաձայն չի իր հրապարակած թվերի հետ, կարող է նոր հետազոտություն պատվիրել:
«Նրա լեզուն պետք է կարճացնել, որովհետև նա չգիտի` ինչի մասին և ինչպես է խոսում: Եթե մարդն ինձ չի հավանում, ապա դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրեն իրենց մեղքերում:
Ադիբեկյանը նշում , որ ինքը կատարում է ճշմարիտ հետազոտություն և հրապարակում էայն թվերը, որոնք ստացվում են այդ հետազոտությունների արդյունքում և եթե դրանք որևէ մեկին դուր չեն գալիս դա այլ խնդիր է:
«Բուդաղյանն այնքան հիմարիկ է, իր գեղական մակարդակով, որ չի հասկանում ում ինչ է ասում:  Գորիսի Ինչ-որզինվորական ահաբեկում է ինձ և իմ ընտանիքին, որ ինչ-որ վատ-վատ բաներ կանի,-ասաց Ադիբեկյանը և միանգամից անջատեց լսափողը:

Օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությունը, թե ինքը սոցհարցում է անցկացրել Սյունիքում եւ պարզել, որ Սյունիքի մարզի բնակչության 60 տոկոսը դրական կարծիք ունի Սուրիկ Խաչատրյանի մասին:

«Նրանք ասում են, որ թասիբի հարց կա: Ասում են, եթե իրենց տան վրա էլ հարձակվեն, իրենք էլ նույն կերպ կվարվեին»,-Asekose.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ նշեց սոցիոլոգը:

Հիշեցնենք, որ Ադիբեկյանի այս հետազոտությանն ի պատասխան` 2013թվականի հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանի անունից՝ նամակ էր հրապարակվել «ահարոն ադիբեկյանին և նրա նմաններին» վերտառությւամբ: Նամակում Արա Բուդաղյանը, մասնավորապես, նշել էր, որ ՀՀ հասարակությունը արդեն չի կասկածում Ադիբեկյանի ծախվածության վրա:

Այս ամենին ի պատասխան` սոցիոլոգը Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե Բուդաղյանը համաձայն չի իր հրապարակած թվերի հետ, կարող է նոր հետազոտություն պատվիրել:

«Նրա լեզուն պետք է կարճեցնել, որովհետև նա չգիտի` ինչի մասին և ինչպես է խոսում: Եթե մարդն ինձ չի հավանում, ապա  չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրեն իրենց մեղքերում»,-վրդովվեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշում է, որ ինքը կատարում է ճշմարիտ հետազոտություն և հրապարակում էայն թվերը, որոնք ստացվում են այդ հետազոտությունների արդյունքում, և եթե դրանք որևէ մեկին դուր չեն գալիս, այլ խնդիր է:

«Բուդաղյանն այնքան հիմարիկ է, իր գեղական մակարդակով, որ չի հասկանում` ում ինչ է ասում:  Գորիսի ինչ-որ զինվորական ահաբեկում է ինձ և իմ ընտանիքին, որ ինչ-որ վատ-վատ բաներ կանի»,-ասաց Ադիբեկյանը և միանգամից անջատեց լսափողը:

Հեղինակ` Անի Միրաքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին