▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանի խոսափողը անջատեցին

 Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը: 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություններին:«Այն դուրս մղելո՞ւ եք ԱԺ օրակարգից, թե՞ ոչ և որն է լինելու դրանց ճակատագիրը»,-հարցրեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին՝ ԱԺ նախագահը ասաց.«Հռետորական հարց եք տալիս, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահն ասաց իր դիրքորոշումը, իսկ դա գտնվում է նրա լիազորությունների շրջանակում»:

Իսկ  մտքերի փոխանակության ժամանակ պատգամավորը նշեց, որ ՄԱԿ-ում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը:

«ՀՀ ԱԺ-ն գրողի ծոցը չէ, բայց այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները...»: Փոստանջյանի խոսքն ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ըստ կանոնակարգի` օրակարգի հետ կապված հարցերից պետք է խոսել: 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որից հետո նրան հարց ուղղելու ցանկություն հայտնեց երկու պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր հայ-թուրքական արձանագրություննեերին:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին