ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ընթացքում սկսել է ընթերցել, իր խոսքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դատավճիռ»-ը, որը վերաբերում էր Երեւանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքին:
Պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանը շեղվում է թեմայից ու ոչ կոռեկտ արտահայտություններ է անում, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատում է ելույթ ունեցողի բարձրախոսը, որից հետո, սակայն, Զարուհի Փոստանջյանը շարունակել է կարդալ եւ ավարտին հասցնել իր ելույթը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ` դիմելով Փոստանջյանին՝ մասնավորապես ասել է. «Սա կարգազանցության վառ օրինակ է, այնտեղը մի հասցրեք, որ ես 45 հոդվածը կիրառեմ, չնայած անբուժելի է, հանգստացեք...»:
Տեսանյութն`a1plus.am-ի