Վրացական ՊԻԿ հեռուստաընկերության լրագրողները, ովքեր ռեպորտաժ են պատրաստել Անիի մասին, կեղծել են պատմությունը:
Ըստ վրացի լրագրողների, Անին 5 անգամ գրավել են վրացիները, իսկ Տիգրան Հոնենցնի նվիրատվությամբ կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ներկայացրել են իբրև վրացական եկեցեղի:
Վրացի լրագրողներն իրենց ռեպորտաժում նշել են, թե Անիի բնակիչներն ապրում էին քաղաքի հարևանությամբ գտնվող քարանձավներում. նրանց ուղեկցող գիդը թերևս սխալ է բացատրել ստորգետնյա Անիի պատմությունը: