Վերջին օրերին թուրքական մամուլում հայտնվել են լուրեր այն մասին, թե «բացահայտնվել են պատմական Անի քաղաքի ստորգետնյա գաղտնիքները», իսկ պատմագետ Սեզայի Յազըջըն հանդես է գալիս հոդվածաշարով` պատմելով Անի ստորգետնյա կառույցների վերաբերյալ իր բացահայտումների մասին:
Մինչդեռ «Ակոս» թերթում հրապարակված «Անին նորից բացահայտելու կարիք չկա» վերտառությամբ հոդվածում հեղինակ Սարգիս Սերոբյանը գրում է, որ այն ինչ այսօր Թուրքիայում որպես նորություն էներկայացվում, վաղուց արդեն բացահայտված փաստ է:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին շրջանում ուշագրավ է Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ հարցերում առաջացած աշխուժությունը: Գրեթե յուրաքանրչյուր օր, վաղուց արդեն հայտնի մի թեմա տեղական մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով մատուցվում է որպես նորություն:
Այս օրերին նմանատիպ ուշագրավ մի թեմա «Անիի ստորգետնյա անցումներն են բացահայտվում» անվամբ հոդվածաշարն է: Հանդիպում ենք նաև «Անիի ստորգետնյա վանքի աղոթասենյակը կամ Անիում կա ստորգետնյա 823 կառույց և քարանձավ» վերնագրերով հոդվածներ:
Այս վերջին տեղեկությունները պատմագետ Սեզայի Յազըջըն Անիի միջազգայինգիտաժողովի շրջանականերում «Անիի ստորգետնյա գաղտնիքները» խորագրի տակ ներկայացրեց:
Նա ասել է, թե ուսումնասիրվել ու հաշվառվել են 823 ստորգետնյա կառույց և իր պնդմամբ Թուրքիայում այս տեղեկությունները առաջին անգամ են լուսաբանվում:
Նա նշում է Գյուրջիև անունով մեկին, իբր վերջինս ստորգետնյա մի սենյակում հայալեզու գրություններ գտել, և բացահայտել է, որ դրանք, վանականների 4.500 տարվա հնություն ունեցող նամակագրություններ են:
Այն դեպքում, երբ Անիի ստորգետնյա կառույցները ներկայացնող հին և նոր նկարներ ուբացատրություններ պարունակող քաղաքի հիմնադրման 1050 ամյակին նվիրված 264 էջանի գրքում այս բոլոր տեղեկությունները առկա են:
Եթե այս աղբյուրը նորություն է համարվում, այդ դեպքում Թորոս Թորամանյանի մահից հետո հրատարակված այս բնգավառում հիմանարար աղբյուրներից մեկը համարվող «Հայ ճարտարապետության պատմությունը» աշխատությունը թող աչքի անցկացնեն:
Ահա Թորամանյանիր ստեղծագործություններից մի հատված. «Նախ նշենք Ծաղկաձոր,Ալաջաձոր, Գլիձոր և Ախուրյանի դաշտավայրերում գտնվող հազարավոր քարանձավները:Սրանք հսկայական քանձանվեր են, որտեղ քուրդ հովիվները պահել են 2000 ոչխարներ:Դրանց մեջ կան ընդարձակ սրահներ , սենյակներ, միջանցքներ, եկեղեցի և գերեզմաններ:Ընդարձակ քարանձանվներ փորել ու կառուցել սովորական, չքավոր բնակչությունը չէրկարող: Դրա համար պետք է մեծ գումարներ ծախսել: Պատերազմների և հարձակումներիընթացքում քարանձավները ամենաապահով ապաստարններն են եղել , ուստի հարուսներնեն քարանձավների կարիք ունեցել `իրենց հարստությունն ու կյանքերը փրկելու համար»:
Կարելի է աչքի անցկացնել նաև Փարս Թուղլաջըի «Արփաչայը և շրջակայքը» վերնագրով աշխատությունը:
Այսպիսով, ուսումնասիրելու և տեղեկացված լինելու համար բազում հին աղբյուրներ կան:Բավական է մտադրությունը բարի լինի: