▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցինիզմ և անարգանք՝ 1,5 մլն կոտորված հայերի հիշատակին.Թուրքագետը` Էրդողանի որոշման մասին

Թուրքիան մի քանի ճակատով՝  դիվանագիտական, քարոզչական, տեղեկատվական մակարդակներով պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին որոշել է միջոցառում կազմակերպել՝ Դարդանելի ճակատամարտի (Չանաքքալեի պատերազմ) 100-րդ տարելիցին նվիրված, ինչի առիթով հրավիրել է աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին: Հրավեր ստացել է նաև ՀՀ նախագահը:

Իսկ, թե ինչո՞ւ ապրիլի 24-ին և ի՞նչ է ուզում Թուրքիայի նախագահն ասել այս քայլով, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նկատում է.

«Դարդանելի ճակատամարտում, իհարկե, ապրիլի 24-ը որևէ նշանակալի օր չէ և շատ հստակ է ու պարզ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ը որպես այդ ճակատամարտի 100-ամյակ նշելը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ։ 

Էրդողանի այս որոշումը  ցինիզմ է և անարգանք` 1,5 մլն կոտորված հայերի հիշատակին»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերի պատասխան նամակին՝ թուրքագետը նշեց, որ  Հայաստանի նախագահի արագ պատասխանը սպասելի էր ու տեղին.

«Պատասխանը թեև երկար էր, սակայն բավականին հիմնավոր և դիպուկ։ Պետք է առանձնացնել նաև պատասխանի հետգրությունը, որն ամենաշատն է մեջբերվում թուրքական մամուլում։ Այն է՝ հայերի մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու։ Թուրքական կողմը նման պատասխան ստանալը չէր հաշվարկել»։ 

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Այս պատմությունը պետք է դառնա առաջիկա ամիսների մեր ուղերձներից մեկը.Թուրքագետ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին