▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կտեսնենք, թե ով է ստախոսը.Արցախի անկախության հարցը՝ ՄԱԿ-ում

Լեռնային Ղարաբաղը կարող է դե յուրե անկախ դառնալ: Դեռեւս չճանաչված Հանրապետության ապագայի վերաբերյալ բանաձեւը պետք է ուսումնասիրվի Միացյալ ազգերի կազմակերպությունում/Կարդացեք նաև` Հերքում են ու առաջարկում ստուգել սկզբնաղբյուրը/: Եթե ԼՂ-ն անկախ ճանաչվի, դա վերջակետ կդնի Կովկասի վաղեմի հակամարտությանը: 

Բանաձեւի մասին տեղեկատվությունը Twitter-ի իր էջում տեղադրել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը: «Եթե ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան ՄԱԿ-ում պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Չինաստանի բանաձեւը, ԼՂ-ն անկախ կլինի: Եթե ՄԱԿ-ի քաղաքական խորհուրդը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա վերջինս որպես անկախ երկիր կարող է միանալ ՄԱԿ-ին»: 

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն Asekose.am-ի թղթակցի հետ զույցում անդրադառնալով Չինաստանի վարչապետի այս հայտարարությանը՝ նշեց, որ մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն լավ կլիներ, որ ճշմարիտ լիներ.

«Ինչո՞ւ ոչ, ո՞վ ասաց, որ Չինաստանին արգելված է զբաղվել Արցախի հարցով: Մանավանդ որ 1990-ական թթ. Չինաստանի կողմից Արցախի հարցում մասնակցություն ունենալու փորձը կասեցվել է ու Չինաստանում դա շատ լավ հիշում են: Փոքրիկ Ղարաբաղը կարող է դառնալ այն զենքը, որը կստիպի Արևմուտքին՝ վերադառնալ իրական գնահատականների քաղաքականությանը: Հավանական համարում եմ, քանի որ վերջ ի վերջո պետք է հիշենք, որ ՀՀ նախագահը պետական այցով գտնվում էր Չինաստանում, բարձր մակարդակով ունեցել է բանակցություններ, ստորագրել է շատ կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ Հայաստանը   Մետաքսի ճանապարհի ծրագրերին մասնակցությունը»:

Քաղաքագետի կարծիքով ժամանակը շատ ճիշտ է ընտրված, քանի որ սրված են հակամարտող գոտիներ.

«Ենթադրենք՝ Ուկրաինայում, Մերձդնեստրում և Մերձավոր Արևելքում, տեսնում ենք, որ փորձ է արվում հարցականի տակ դնել արդեն իսկ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի  անկախությունները: Այս քայլը սենսացիոն ռազմավարական քայլ է, որին չանդրադառնալ ու չպատասխանել հնարավոր չի լինի՝ հաշվի առնելով այն, որ Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից ամենակարևորը»:

Սերգեյ Շաքարյանցը նկատում է՝ եթե կա ՄԱԿ-ի որոշում, ապա Արցախն անկախ կհամարվի.

«Աբխազիայի, Կոսովոյի դեպքում այդպես չէ, դրա համար այդ տարածքը մնացել է չճանաչված»:

Քաղաքագետը ենթադրում է՝ ՄԱԿ-ում կլինի ինչ-որ  քվերակություն և կտեսնենք, թե ով է դեմ Արցախի անկախության ճանաչմանը:

«Կտեսնենք, թե ով է ստախոսը: Կիմանանք, թե ով է իրական խանգարողը և բոլոր վերջակետերը կդրվեն իրենց տեղերում»:

                                                                                         Անի Կարապետյան

Կարդացեք նաև` Հերքում են ու առաջարկում ստուգել սկզբնաղբյուրը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին