▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերքում են ու առաջարկում ստուգել սկզբնաղբյուրը

Ռուսական LifeNews հեռուստաընկերությունը լուր էր տարածել այն մասին, որ Չինաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը: Որպես աղբյուր նշվում էր Չինաստանի ժողովրդական հանրապետության վարչապետի թվիթերյան էջի գրառումը:

Լրատվական ռադիոն այս առիթով գրում է, որ հեռախոսազրույցում  ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան խորհրդական Լո Շինսոնը հերքեց տարածված լուրը` նշելով, որ այն ապատեղեկատվություն է:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով համացանցոմ տարածված տեսանյութին ու տեղեկություններին, գրել է. Չինաստանի «նախաձեռնության վեևաբերյալ» հարցում անողներին, խնդրում եմ նախ ստուգել սկզբնաղբյուրը՝ ամեն ինչ կհասկացվի` հղում տալով թվիթերյան  այն էջին, որը ներկայացված է Չինաստանի վարչապետի անունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին