▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մկրտչյանը չի ցանկանում 4-րդ անգամ նշանակվել նույն պաշտոնում

Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ շրջանառվող լուրերի,   ՀՅԴ-ՀՀԿ  կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն կայացվել է և  Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: 

Ըստ ասեկոսեների, այս պաշտոնի համար ամենահավանական և երկու կուսակցությունների համար ընդունելի թեկնածուն պատմաբան Լևոն Մկրտչյանն է: 

Նա տարբեր տարիներին պաշտոններ է զբաղացրել կառավարությունում, եղել է ԱԳ փոխնախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար և ամենակարևորը՝ երկու անգամ եղել է հենց Կրթության և գիտության նախարար՝ 1998-ից 99 ,  2001-ից 2003 և 2006-ից 2008  թվականներին: 

Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Լևոն Մկրտչյանը չի ցանկանում երրորդ անգամ նշանակվել այդ պաշտոնում և իր սրտով ավելի շատ եվրոպական որևէ երկում դեսպան աշխատելն է, ինչի մասին, ի դեպ, խոսվում էր դեռ երկու տարի առաջ:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն քննարկել են ևս մի քանի պաշտոններում դաշնակցական գործիչներ նշանակելու հարցը:

Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Աղվան Վարդանյանը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հաննաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանն էլ ստանալու է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին