Ադրբեջանը որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում:
Այս մասին ՌԻԱ գործակալությունն էր հաղորդել՝ հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրին:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հատատել է այս տեղեկությունը։
Կարդացեք նաև՝ Զինադադարի համար նրանք մեկ ճանապարհ ունեն՝ խնդրել պաշտոնական Ստեփանակերտից
Նշենք, որ ավելի ուշ՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխանԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարության, թե միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունը Ղարաբաղում, հայտարարել է հետևյալը. «Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին եւ սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության եւ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք եւ չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»: