▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղարաբաղում պատերազմը շարունակվելու դեպքում, Ռուսաստանը կճանաչի ԼՂ անկախությունը

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր,  պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Ֆրանց Կլինցեվիչը ռուսական ռադիոյի եթերում  հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվելի, պաշտոնական Մոսկվան կճանաչի  ԼՂ-ի անկախությունը:

Հիշեցնենք, որ այսօր 12.00-ին  երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, որից  մոտ երեք ժամ անց, սակայն, ըստ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի՝ հակառակորդը վերսկսել է կրակոցները Մատաղիսի ուղղությամբ:

Հավելենք նաև, որ այսօր Ազատություն ռադիոկայանը գրել էր, որ Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին