Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության վարչապետների միջև այսօր Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող մարտերը։
«Իրավիճակն առանց որևէ կասկածի մեզ համար խիստ մտահոգիչ է։ Մենք հույս ունենք, որ կշարունակվի պահպանվել հրադադարի ռեժիմը, հույս ունենք, որ կվերսկսվի քաղաքական գործընթացը, որի համար շատ ջանք է գործադրվել, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե զինվորներ և իհարկե որպեսզի չզոհվեն մարդիկ»,- շեշտեց ՌԴ վարչապետը։ Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ, օգտագործել մեր ազդեցությունը համապատասխան ընթացակարգերի շրջանակներում։ Այն մեխանիզմը, որը կա, այլընտրանք չունի, դրա լիազորությունները պետք է ամրապնդվեն ՄԱԿ ԱԽ եւ ԵԱՀԿ որոշումներով։ Ամենակարեւորը, որ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, դա հակամարտությունը թեժ փուլ տեղափոխելը բացառելն է, քանի որ դա կարող է ամենաողբերգական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի համար։ Սակայն այդ հարցի քննարկումն անխոս կշարունակվի»,- ասել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով Երևան է ժամանել այսօր՝ ապրիլի 7-ին:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: