▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ մենք ձեզ կտանք իշխանափոխություն.... Նիկոլ Փաշինյան

Ազատության հրապարակում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն, ում հանրահավաքի մասնակիցները ՔՊԿ-ի անունից առաջադրել էին իբրև  վարչապետի թեկնածու՝ լիազորելով  ստվերային կառավարության ձեւավորումը:

«Իսկապես թեժ քաղաքական ամառ  ունեցանք, Ազգային Ժողովի գարնանային  նստարջանն ավարտվեց բուռն քննարկումներով, իսկ Սասնա Ծռեր խումբը  իր քայլով հաստատեց վստահության ճգնաժամի բնույթը: Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը,  բայց հիմա աշուն է, եւ մենք ունենք այն ինչ ունենք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանն, ում խոսքով, բավարար չէ, որ  այս ամենից հետո Սերժ  Սարգսյանը շարունակում   է մնալ  Բաղրամյան  26-ում,   նրա եղբայրն էլ՝ Լեւոն Սարգսյանը Գյումրու ավագանու որոշմամբ  ճանաչվել է ՀՀ երկրորդ  քաղաքի պատավոր քաղաքացի:

«Մինչդեռ տրամաբական  կլիներ, որ Սերժ Սարգսյանն ու նրա եղբարը  զրկվեին քաղաքացիությունից, քանի որ  հենց նրանց  գործունեության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ  դե ֆակտո, կամ դե յուրե դադարել են ՀՀ անկախ քաղաքացի լինել»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սերժ Սարգսյանը նորանկախ Հաաստանի պատմության ընթացքում Հայաստանում արձանագրված ցանկացած ցնցումի թիվ մեկ պատասխանատուն է: Փաշինյանը  հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանն՝ ինչպես  Լեւոն Տեր- Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի օրոք զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: Մասնավորապես, երբ Սարգսյանը 1997 թվականին Ազգային անվտանգության ղեկավարն էր՝ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ սպանվեցին:  Նա նաեւ  հայտարարել է, թե այս օրերին հարցադրում է հնչում, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող է՞...«Կներեք այս բառիս համար, հող հանձնելը պոզով պոչով է լինու՞մ»,-ասել է Փաշինյանն ու անդրադարձել է նաեւ հուլիսյան դեպքերին, նշելով, որ հուլիսի 29-ին Սարի թաղում ծեծի ենթարկվեցին ցուցարարներ եւ լրագրողներ, և  այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:

Փաշինյանն ասել է,  թե Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: «Հայաստանում իշխանության հարցը չի լուծվում, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Եթե ընդդիմություը մեկը չէ, ապա իշխանափոխության հույսերը սին են: ՀՀ քաղաքացին ունի մեկ ձայն, եւ նա պետք է հստակ իմանա, թե ում պետք է տա իր ձայնը»,- հայտարարել է Փաշինյանն ու ասել է, թե ժողովուրդը պետք է որոշի, թե ում է համարում միակ ընդդիմություն: «Մենք չենք լինելու այն քաղաքական հարթակներում, որոնք ժողովրդին տանում են ակնհայտ պարության հետ, մենք չենք կանգնում այն քաղաքական ուժերի կողքին, ովքեր ունեն մութ պատմություն: Բոլոր նրանք, ովքեր մեզ կոչ են անում մի կողմ դնել սկզբունքները, նմանվում են պարտադրված ամուսնացնողների, օժիտով ամուսնացնողների»,- ընդգծել է պատգամավորը, հավելելով թե իրենց քաղաքական  խաթաբալայի մեջ ներքաշելու փորձերը ձախողված են պարտության:

«Մենք պետք է փոխենք հայկական ավանդական ընդդիմության մասին պատկերացումները»,-  ասել է Փաշինյանն ու  խոսել է նաեւ ստվերային կառավարության ձեւավորումից, ընդգծելով, որ այդ կազմում ընդգրկելու են կարող ուժերի, ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ Սփյուռքից:

 

«Սերժ Սարգսյանի ապօրինի եւ կոռումպացված իշխանափոխության պատը կարելի է ճեղեքլ միայն ժողովրդի օգնությամբ, մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք, բայց իշխանափոխության   որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, եւ այն պետք է լինի տեսանելի»,- ասել է Փաշինյանը, հավելելով, թե այս ամենին հասնելու կարեւոր քայլերից է առաջիկա ՏԻՄ ընտրությունները:  Փաշինյանը նաև  ասել է, որ  եթե ժողովուրդը ուզում է փոփոխություն, ապա չպետք է քվեարկի ՀՀԿ-ի եւ նրա արբանյակ կուսակցությունների օգտին: «ՀՀԿ-ի օգտին քվեարկողը քվեարկում է Սերժ Սարգսյանի օգտին, իսկ մեկ ընդդիմության օգտին քվեարկողը քվեարկում է իշխանափոխության օգտին»- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ՔՊԿ-ն թեկնածուներ է առաջադրել մի շարք համայնքներում: Այս ամենը, ըստ Փաշինյանի,  կբերի Սերժ Սարգսյանի հեռացմանը.  «Տվեք մեզ իշխանափոխություն իրականացնելու  մանդատը, եւ մենք ձեզ կտանք իշխանափոխություն»,- նշել է Փաշինյանն ու վստահեցրել, որ քանի դեռ Հայաստանում չկա  ինստիտուցիոնալ ընդդիմություն, չի կարող լինել իշխանափոխություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին